Սիլվա Հակոբյանի մեղմ կերպարը

20:13   11 հուլիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Լուսանկարը հրապարակվել է երիտասարդ երգչուհու Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Երգչուհին գունավոր զգեստ է կրում եւ գրեթե դիմահարդարված չէ։ Ընդգծված են միայն շուրթերը։ Սիլվա Հակոբյանը լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր ցածրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում էին շագանակագույն պայուսակը եւ մեղմ շպարը։ Երգչուհին լուսանկարները չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE