Նոր ֆլեշմո՞բ. Կորոլյովայի հետքերով մերկացել է նաեւ Լենա Լենինան

20:49   11 հուլիսի, 2019

Կարծես թե Սվետլանբա Լոբոդայի հրապարակած մերկ լուսանկարի հետ կապված սկանդալը կարող է նոր ֆլեշմոբ դառնալ ռուս աստղերի շրջանում։ Եվայի կոստյումով լուսանկար էր հրապարակել Նատաշա Կորոլյովան, եւ նրա քայլը ոգեշնչել է Լենա Լենինային։

Շիկահերը լուսանկարվել է՝ ավազին պառկած։ Նա մուգ ակնոց է կրում եւ նույնիսկ չի թաքցրել կուրծքը։ Մեկնաբանություններում Լենինան հայտարարել է, որ ընդունում է էստաֆետը Նատաշա Կորոլովայից, որը եւս առանց հագուստի լուսանկար է տեղադրել։

Лена Ленина на пляже

«Ընդունում եմ մերկ եւ չխմբագրված լուսանկարներ հրապարակելու էստաֆետը Նաշատա Կորոլյովակից»,- գրել է Լենինան։ Օրերս «Սուպերաստղը» մերկ շիկահերի լուսանկար էր տեղադրել, որը կանգնած է յոգայի ամենահայտնի դիրքով։ Լուսանկարն արված էր մեջքի հատվածից, եւ շատ երկրպագուներ կարծել էին, թե լուսանկարում հենց Լոբոդան է պատկերված։ Սակայան Լոբոդան այդ լուսանկարևը վերցրել է ամերիկացի բլոգերից, որի հայտնի է Nude Yoga Girl անունով։ Բլոգերը վիրավորվել էր, որ արտիստը չի նշել իր անունը։

Лена Ленина в бикини

Արդյունքում լուսանկարը ոգեշնչել է Նատաշա Կորոլյովային։ Երգչուհին կրկնել է ամերիկուհու դիրքը եւ լուսանկարվել մերկ վիճակում։ Նրա հետքերով մերկացել է նաեւ Լենա Լենիանին։ Նրան դուր է գալիս զարմացնել հանրությանը։ Նա հաճախ է էպատաժային հագուստ եւ ոչ պակաս տարօրինակ սանրվածքներ ընտրում։  



© NEWS.am STYLE