«Իմ փոքրիկ Փսալմը»․ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է երկու ամսական որդու լուսանկարը

22:08   11 հուլիսի, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ուրախացրել է փոքրիկ որդու նոր լուսանկարով։ Նրա չորրորդ երեխան, որին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, հուլիսի 10-ին կդառնա 2 ամսական, ինչի առթիվ էլ հեռուստաաստղն իր Instagram-ում տեղադրել է նրա նոր լուսանկարը։

Картинки по запросу psalm west

Կադրում Փսալմը պառկած է մանկական անկողնում եւ մեղմ ժպտում է տեսախցիկին։ Աստղային ժառանգը կրում է մոխրագույն հագուստ։ «Ցանկանում եմ ասել․․․ որքան լավն է Փսալմը», - կադրին կից գրել է Քարդաշյանը։ Լուսանկարում երեւում է նաեւ, թե անցած ամսվա համեմատ որքան է մեծացել Փսալմը։ Նա նման է երկու ծնողներին էլ։

Картинки по запросу psalm west

Քորթնի Քարդաշյանը զարմիկին «փոքրիկ նապաստակ» է անվանել, սիկ մոդել Վիննի Հարլոուն նկատել է փոքրիկի եւ ավագ քրոջ նմանությունը։ «Նա ասես փոքրիկ Չիկագոն լինի», - նկատել է նա։

Հիշեցնենք, որ աստղը երկրորդ անգամ մայր դարձավ փոխնակ մոր օգնությամբ այն բանից հետո, երբ բժիշկները հայտարարել էին, որ երրորդ հղիությունը Քիմի առողջության վրա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ։

 

Լուսանկարները՝ Legion-media, Instagram



© NEWS.am STYLE