Հրապարակվել է տարվա ամենասպասված՝ «Առյուծ արքա» ֆիլմի թիզերը

23:14   11 հուլիսի, 2019

Համացանցում հայտնվել է երկար սպասված «Առյուծ արքա» ֆիլմի թիզերը։ Ֆիլմը 1994թ․-ի նույնանուն մուլտֆիլմի ռեմեյքն է։ Գլխավոր հերոսը փոքրիկ առյուծ Սիմբան է, որը կորցրել է իր հորը՝ Մուֆասին։ Անապատ աքսորվելուց հետո Սիմբան վերադառնում է, որպեսզի իշխանություն ձեռք բերի։ Հերոսներին հնչունավորել են Դոնալդ Գլովերը, Ջեյմս Էրլ Ջոնսը, Բիլլի Այկները, Սեթ Ռոգենը, Ջոն Օլիվերը։ Պրեմիերան նախատեսվում է 2019թ․-ի հուլիսի 19-ին։

Disney-ի կինեմատոգրաֆները հատուկ այցելել են աֆրիկյան տափաստաններ՝ կենդանիների արքայի հայրենիք, որպեսզի հետեւեն կենդանիների կյանքին եւ մաքսիմալ ճշգրտությամբ հանդիսատեսին փոխանցեն նրանց պահվածքն ու ապրելու միջավայրը։

Картинки по запросу lion king



© NEWS.am STYLE