Գեղեցիկ մարմին, ընձառյուծի նախշերով լողազգեստ. Իգոր Կրուտոյի դուստրը լուսանկար է հրապարակել Մոնակոյից

10:12   12 հուլիսի, 2019

Իգոր Կրուտոյի հոգեդուստրը՝ Վիկտորյան, միշտ փարթամ կազմվածք է ունեցել եւ երբեք դա չի թաքցրել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Պարեր աստղերի հետ» շոուի վեցերորդ եթերաշրջանում մասնակցության ընթացքում Արտյոմ Միխալկովը նույնիսկ հրաժարվել է ելութ ունենալ երաժիշտի դտեր հետ նրա ավելորդ քաշի պատճառով։ Արդյունքում Վիկտորյան զույգ է կազմել մարզիկ Բրյուս Խլեբնիկովի հետ եւ նրան շտապ կարգով դիետա են նշանակել։

Այդ պատմությունը տեղի է ունեցել 2011թ.-ին, եւ անցած տարիների ընթացքում Իգոր Կրուտոյի 33-ամյա դուստրը հասցրել է ամուսնանալ, երեխայի լույս աշխարհ բերել, աշխատել մարմնի վրա եւ ձիգ որովայն ձեռք բերել, սակայն փարթամ կազմվածքը չի անհետացել, եւ Վիկտորյան այն պարբերաբար ցուցադրում է Instagram-ի օգտարերերին։

Հերթական լուսանկարում կոմպոզիտորի դուստրն ընձառյուծի նախշերով ազդեցիկ լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա կուրծքն ու ազդրերը։ «Ամառ է... Կենդանական պրինտերը միշտ յուրօրինակ մթնոլորտ են ստեղծում»,- գրել է աստղի դուստրը, որը հանգստանում է Մոնակոյի լողափին։

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE