«Երեւան ջան». Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը

10:50   12 հուլիսի, 2019

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը կիսվել է ջերմ լուսանկարով։

Երգչուհին Երեւանում արված լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Հմայիչ մայրիկը սպորտային կերպարում է՝ սեւ տաբատ, սպիտակ վերանաշապիկ, գլխարկ եւ սպորտային կոշիկներ։ Մեկնաբանություններում երգչուհին օգտագործել է «Երեւան ջան» հեշթեգը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Christine Pepelyan (@christinepepelyanofficial)

Ավելի վաղ հրապարակված հոլովակում եւս երգչուհին պատկերված էր որդու՝ Արեգի հետ։ «Քեզ հետ կյանքս արեւով լցվեց, իմ արեւ... Իմ Արեգ»,- հրապարակմանը կից գրել էր գեղեցկուհի մայրիկը։ Հրապարակմանն արձագանքել էին բազմաթիվ օգտատերեր, այդ թվում հայտնիներ՝ փոքրիկին առողջություն ու երջանկություն մաղթելով։



© NEWS.am STYLE