Ռեփեր Ար Քելիին ԱՄՆ-ում ձերբակալել են մանկական պոռնոգրաֆիայի պատճառով

11:26   12 հուլիսի, 2019

Չիկագոյում ձերբակալել են ամերիկացի երգիչ Ար Քելիին սեռական բռնության, ինչպես նաեւ մանկական պոռնոգրաֆիա պահելու եւ արդարադատությանը խոչընդոտելու նոր մեղադրանքների համար, հայտնում է AP-ն։

Քելին ձերբակալվել է տեղի ժամանակով մոտ 19։00-ին, երբ երգիչը զբոսնել է շան հետ։ Նոր մեղադրանքը 13 կետ է ներառում։ Իլինոյս նահանգի հյուսիսային օկրուգի դատախազության մամուլի քարտուղար Ջոզեֆ Ֆիտցպատրիկի խոսքով՝ գործի մանրամասները պաշտոնապես կհաղորդվեն ավելի ուշ։

«Մեղադրական ակտը ներառում է մեղադրանքներ մանկական պոռնոգրաֆիայի, անչափահասների գայթակղելու, ինչպես նաեւ արդարադատությունից խուսափելու վերաբերյալ»,- հայտարարել է Ֆիտցպատրիկը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չիկագոյում դատախազությունը սեռական բնույթի 11 նոր մեղադրանք է առաջադրել ամերիկացի հայտնի կատարող Ար Քելիի դեմ։ Դատարանում նիստի ընթացում, որը տեղի է ունեցել հունիսին, երգիչը հայտարարել է իր անմեղության մասին։ Ընդհանուր առմամբ, նախկինում նրա դեմ 21 մեղադրանք է առաջադրվել սեռական բռնության վերաբերյալ։

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE