Zara-ի տոպ եւ Furla-ի պայուսակ. ոճային Լետիցիա թագուհու ռոմանտիկ կերպարը

11:51   12 հուլիսի, 2019

Թագուհի Լետիցիան իր զգեստապահարանում վստահորեն ներառում է բյուջետային ապրանքանիշերի հագուստ։ Այս կերպ Իսպանիայի առաջին տիկինն աջակցում է երկրում հասանելի ապրանքանիշերին եւ ապացուցում, որ կարելի է ոճային տեսք ունենալ ցանկացած բյուջեի պարագայում։  

Թագուհին Սան Խավյերում պաշտոնական միջոցառման է մասնակցել, որի համար զոլավոր շրջազգեստ է ընտրել եւ այն համադրել Zara-ի սպիտակ տոպի հետ։ Որպես աքսեսուարներ՝ նա նախընտրել է Furla-ի պայուսակը եւ Gold & Roses-ի ակնաջօղերը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE