Սիլվա Հակոբյանի լուսանկարը Ծաղկաձորից

12:15   12 հուլիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Հմայիչ երգչուհին, որը սպասում է առաջնեկի ծնունդին, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում ծաղկային պրինտով երկար զգեստ է կրում։ Կերպարն ամբողջացնում են շագանակագույն պայուսակն ու նույն երանգի ցածրակրունկ կոշիկները։ Սիլվա Հակոբյանը գրեթե շպարված չէ, իսկ մեկնաբանություններում մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «Հայաստան», «Ծաղկաձոր», «Սիրում եմ իմ երկիրը»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Սիլվա Հակոբյանը սեւ զգեստ էր կրում, իսկ լուսանկարի մեկնաբանություններում գրել էր. «Երեկոյան զբոսանք»։ Կադրերից մեկում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ եւ որպես մեկնաբանություն՝ սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել։



© NEWS.am STYLE