«Շատ շոգ է, բայց միեւնույն է՝ ես սիրում եմ ամառը». Հասմիկ Խոջյանի գրավիչ կերպարը

19:43   12 հուլիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է լողավազանի ֆոնին։ Նա ծաղկային պրինտով հագուստ է կրում, մազերը կապված են։ «Շատ շոգ է, բայց միեւնույն է՝ ես սիրում եմ ամառը, իսկ դո՞ւ»,- սոցիալական ցանցում արված հրապարակումը մեկնաբանել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա երկար կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր ցածրակրունկ կոշիկների եւ փոքրիկ սեւ պայուսակի հետ։ «Բոլորին արեւային տրամադրություն եւ լավ օր եմ մաղթում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE