«Pour Toi Arménie». Ֆրանսիայից մանկական խումբը կատարել է Շառլ Ազնավուրի երգի cover տարբերակը

12:49   12 հուլիսի, 2019

Ֆրանիսայից մանկական երաժշտական G5 (Gipsy Five) խումբը ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը՝ Շառլ Ազնավուրի «Pour Toi Arménie» («Քեզ համար, Հայաստան») երգի cover տարբերակը։ Առաջին երգը «Գնչուական հնգյակը» նվիրել է Շառլ Ազնավուրին եւ նրա պատմական հայրենիքին։

G5-ը (Gipsy Five) երաժշտական խումբ է, որը բաղցկացած է 10-15 տարեկան հինգ երեխաներից։ Խմբի կազմում են Մանուելա Դիազը՝ TF1-ի եթերում հեռարձակվող «The Voice Kids»-ի երրորդ եթերաշրջանի հաղթողը, Սվանին՝ նույնանուն նախագծի ֆինալիստ, Սվինգը, որը չորրորդ եթերաշրջանի ընթացքում սենսացիա է առաջացրել, Ռայանը՝ La France à un incroyable talent-ի կիսաերզափակչի մասնակից եւ Ջոդին։  

Հոլովակի բնութագրում մեջբերված է Շառլ Ազնավուրի խոսքերից մեկը. «Յուրաքանչյուր մարդ իր պատմությունը գրելու իրավունք ունի»։

«Pour Toi Arménie» («Քեզ համար, Հայաստան») երգը գրվել է 1989թ.-ին։ Խոսքերի հեղինակը Շառլ Ազնավուրն է, երաժշտության հեղինակը՝ նրա մտերիմ ընկերը՝ հայկական արմատներով կոմպոզիտոր Ժորժ Գարվարենցը։

pour_toi_armenie.jpg

1988թ.-ի  դեկտեմբերին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու ձգտումը միավորել է Ֆրանսիայի արտիստներին։ Երգի ձայնագրմանը մասնակցել են դերասաններ, երգիչներ ու երաժիշտներ, որոնց շարքում էին Սերժ Ավեդիքյանը, Ռոզի Արմենը, Ջոնի Հոլիդեյը, Ռոբեր Օսեյնը, Պատրիսիա Կաասը, Դիդյե Մարուանին, Միրեյ Մաթյեն, Էդի Միտչելը, Վանեսա Պարադին, Պյեր Ռիշարը, Միշեր Սարդուն, Ռոզի Վարդը, Մարինա Վլադին։ Ընդհանուր առմամբ նրանց թիվը հասնում էր իննսունի։ Երգի հիման վրա տեսահոլովակը նկարահանել է հայտնի ռեժիսոր Անրի Վերնեյը։



© NEWS.am STYLE