Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ռոմանտիկ լուսանկարը Թաիլանդից

18:45   12 հուլիսի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը, հանգստի են մեկնել։ Զույգն ամառային հանգստի համար ընտրել է Թաիլանդը, որտեղից արդեն իսկ հասցրել է մի քանի լուսանկար տեղադրել։

Instagram-յան էջում տեղադրված նոր լուսանկարում զույգը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Աննան սպիտակ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ «Սիրելիներս, սա այն լողափն է, որտեղ Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվել է «Լողափ» ֆիլմում, եւ հենց այս կղզին HOLLYWOOD-ը վարձում է նկարահանումների համար»,- մեկնաբանություններում գրել է ա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սպիտակ տոպ էր կրում եւ նույն գույնի տաբատ։ Կերպարն ամբողջացնում էր լայնեզր գլխարկը։ Կադրն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Տեսարան»,- մեկնաբանություններում գրել էր Աննան։ Երկրպագուները հաճոյախոսություններ են գրել դերասանուհուն ու նրան բարի հանգիստ մաղթել։ 



© NEWS.am STYLE