«Դեպի Լոնդոն». Սոֆի Մխեյանի լուսանկարը

17:45   12 հուլիսի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատռված ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի եւ վանդակավոր բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ ժամացույց, վզնոց եւ արեւային ակնոց։ «Դեպի Լոնդոն»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սոֆի Մխեյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր զարմուհու՝ փոքրիկ Ադելի հետ։ Ժպիտ պարգեւող կադրին կից երգչուհին գրել է․ «Բարև բոլորին։ Խենթանում եմ իրա համար»։



© NEWS.am STYLE