Օլգա Սերյաբկինան խոստովանել է, որ սեռական հարաբերություն է ունեցել Մոսկվայի ամենահայտնի տեսարժան վայրում

20:11   12 հուլիսի, 2019

34-ամյա երգչուհի Օլգա Սերյաբկինան անկեղծորեն պատմել է տղամարդանց հետ իր հարաբերությունների մասին։ Նա պնդում է, որ մտերմության որոշումն իրեն հեշտ չի տրվում։  

«Serebro» խմբի նախկին մենակատարն իր թերությունների շարքում նշել է անհամբերությունն ու բռնկուն լինելը։ Երկրի ամենացանկալի կանանցից մեկը խոստովանել է, որ իր բնավորության պատճառով հաճախ է առանց մտածելու սեռական հարաբերություն ունենում։

«Պարզապես կողքով անցնող մարդիկ ցանկություն չեն առաջացնում ինձ մոտ։ Ես միշտ պետք է վստահ լինեմ, որ նրանք ինձ դուր են գալիս։ Ես դա արել եմ չմտածված, հանրային վայրերում, ապա մտածել. «Ինձ ոչ ոք չի՞ տեսել»»,- «Нестрашный суд» YouTube-յան շոուի ընթացքում պատմել է Սերյաբկինան։

Օլգան խոստովանել է, որ գիշերային ժամի սեռական հարաբերություն է ունեցել Պատրիարշիե պրուդիում։ Երգչուհու խոսքով՝ եթե զգացմունքներն իրական են, ինքը պատրաստ է զոհողությունների գնալ։ «Սիրո պատճառով ես մի քանի անգամ հրաժարվել եմ իմ սկզբունքներից»,- մշել է արտիստը՝ հիշելով դեպքը, երբ տղամարդն իր պատճառով բաժանվել է ընկերուհուց։ Օլգան նշում է, որ փորձում է խուսափել այսպիսի իրավիճակներից, սակայն այդ պահին ղեկավարվել է իր ցանկություններով ու դա եսասիրական քայլ է համարում։

Հարցազրույցի ընթացքում Ալեքսանդր Մալենկովը զանգահարել է Սերյաբկինայի ընկերուհուն՝ «А'Студио» խմբի մենակատար Քեթի Տոպուրիային։ Երգչուհին պատմել է՝ ինչպես է Օլգան ն մի անգամ զայրույթի պահին կոտրել ուրիշի մեքենան։ Թխահերը պնդում է, որ վախենում է տեսախցիկի առաջ հայտնվել մերկ վիճակում։ Ամեն դեպքում, նա հաճախ է մերկանում կադրում։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE