«Մեգան Մարքլի մասին նորոթյուններ չեմ կարդում»․ Սերենա Ուիլյամս

22:20   12 հուլիսի, 2019

37-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամս պաշտպանել է ընկերուհուն՝ 37-ամյա Մեգան Մարքլին քննադատների հարձակումից։ ՈՒիլմբլդոնյան մրցաշարում արքայազն Հարրիի կնոջը քննադատել էին նրան լուսանկարելու արգելքի եւ ջինսե տաբատով ներկայանալու համար։

Серена Уильямс

«Երբ ես նրա անունը տեսնում եմ որեւէ նյութի վերնագրում չեմ կարդում։ Նրանից ավելի լավ ընկերուհի չի էլ կարելի պատկերացնել։ ե լավ, թե վատ պահերին նա միշտ կողքիս է։ Ես նույնպես կցանկանայի նրա համար այդպիսի մարդ լինել», - հայտարարել է Ալեքսիս Օհանյանի կինը։

Սերենան հավելել է, որ շատ ուրախ կլիներ, որ Մեգան Մարքլը ժամանակ գտներ եւ ներկա լիներ եւ աջակցեր իրեն խաղի ժամանակ։ «Ես երջանիկ եմ», - հայտարարել է նա։

Меган Маркл на теннисном матче

Ի դեպ, հավանականություն կա, որ Մեգանը կրկին կայցելի Ուիմբլդոնի խաղին, քանզի օրերս Ուիլյամսը մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել է չեխ մարզիկ Բարբարա Ստրիցովային եւ անցել եզրափակիչ։ Գավաթի համար ամերիկուհու հետ կմրցի ռումինացի Սիմոնա Հալեպը։

Աղբյուրը՝ The Sun

Լուսանկարը՝ Legion-media



© NEWS.am STYLE