«Բոլորը մի կողմ են գնում, իսկ ես՝ վստահորեն մյուս». Ռիփիի գայթակղիչ կերպարը

20:39   12 հուլիսի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, նոր լուսանկարներ է տեղադրել ու ներկայացրել իր վառ ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Ռիփին ծաղկային պրինտով երկար զգեստ է կրում։ Նա վառ շպար է ընտրել. կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը։ Կերպարն ամբողջացրել է երկար վզնոցը։ «Բոլորը մի կողմ են գնում, իսկ ես՝ վստահորեն մյուս։ Այպես է եղել միշտ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ռիփին սեւ հագուստ էր կրում։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Հմայիչ երգչուհին կադրերը չէր մեկնաբանել։

Լուսանկարները՝ Instagaram, @eminbaghajyan



© NEWS.am STYLE