«Պատրաստ եմ նրա հետ աշխարհի ծայրը գնալ»․ Նաստյա Կամենսկիխի եւ Պոտապի անկողնային սելֆին

23:32   12 հուլիսի, 2019

Ուկրաինացի աստղեր Պոտապն ու Նաստյա Կամենսկիխը, որոնք չեն խուսափում հանրության աչքի առաջ սեր խոստովանել միմյանց, հերթական անգամ երկրպագուներին ուրախացրել են հուզիչ խոստովանությամբ։ Այս անգամ երգչուհին ամուսնու հետ կադր է ցուցադրել, որը նրան է նայում սիրահարված հայացքով։ Նորապսակները պառկած են անկողնում։ Նաստյան կերպարանք է ընդունել համերգային հագուստով եւ բեմական շպարով, իսկ Ալեքսեյը կրում է սպիտակ վերնաշապիկ։

«Երբ նա ինձ է նայում պատրաստ եմ նրա հետեւից վազել աշխարհի ծայրը, իրականացնել նրա ցանկացած երազանք, մեղմ գրկել», - լուսանկարին կից գրել է Նաստյան։

Настя Каменских показала любовное селфи в постели с мужем

Պոտապը կիսվել է նմանատիպ կադրով, սակայն այն ունի փոքրիկ տարբերությունը․ սիրելին է նրան սիրահարված հայացքով նայում։ Իսկ նա հայտարարել է, որ հանուն սիրո պատրաստ է սխրագործությունների։

Потап і Настя Каменських

Զույգը լուսանկարին կից ավելացրել է #bearanddiamond (արջուկն ու ադամանդը) հեշթեգը։ Այսպես են միմյանց անվանում նրանք։



© NEWS.am STYLE