Լողազգեստ եւ սադրիչ դիրք․ նոր ծննդաբերած Թինա Կունակին ցուցադրել է սլացիկ մարմինը

11:14   13 հուլիսի, 2019

Մոդել Թինա Կունակին իր սեքսուալ կազմվածքով հերթական անգամ հիացրել է երկրպագուներին։ Ծննդաբերությունից երկու ամիս անց 22-ամյա մոդելը վերականգնել է իդեալական կազմվածքը։

Կրքոտ լուսանկարով 52-ամյա դերասան Վենսան Քասսելի երիտասարդ կինը կիսվել է իր Instagram-ում։ Թինան ինքն իրեն լուսանկարել է նարնջագույն լողազգեստով։ Մի քանի օր առաջ իր միկրոբոգում նա հայտնել էր, որ նա գտնվում է Բիարրիցեում։

Հիշեցնենք, որ 52-ամյա Վենսան Քասելն եւ նրա 21-ամյա կինը՝ Թինա Կունակին ծնողներ են դարձել ապրիլ ամսին։ Զույգը դուստր է ունեցել։ Այս մասին Վենսանը հայտնել էր իր Instagram-ում։ 

Դերասանը գրառում էր կատարել, որում գրել էր․ «Ամազոնին ծնվեց»։ Իսկ հրապարակումն առաջինը մեկնաբանել էր մոդելի եղբայրը՝ Զաքարի Կունակին, որը գրել էր․ «Զոզո»։ Կարծում ենք, որ սա փոքրիկի անվան փաղաքշական տարբերակն է։



© NEWS.am STYLE