Սլացիկ ոտքեր եւ մարմին․ Եվա Ռիվասը՝ մարմինն ընգրկող կարճ զգեստով

14:14   13 հուլիսի, 2019

Եվա Ռիվասն այն համարձակ երգչուհիներից է, ով չի վախենում սուր քննադատություններից, իր հասցեին հնչեցրած վատ մեկնաբանություններից։ Նա միկրոբլոգի իր հետեւորդներին, երկրպագուներին մշտապես խենթացնում էր իր ցնցող լուսանկարներով, որոնց շարքը օրեցօր համալրվում է նորերով։

Եվա Ռիվասն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Կադրում նա կրում է ուլտրակարճ, մարմինն ընգրկող, շքեղ զգեստ։ Վառ շպարով եւ գողոցիկ վարսահարդարմամբ է։ Լուսանկարի վրա երգչուհին գրել է․ «Ծնունդս շնորհավոր», իսկ կադրին կից՝ 32։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Ռիվասը սեւ շրջազգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի բարձրակրունկների եւ կոստյումի հետ։ Կերպարն ամբողջացրել էր վառ դիմահարդարումը։ «Երկարությունը կարեւոր է»,- լուսանկարը մեկնաբանել էր Ռիվասը։



© NEWS.am STYLE