Վառ շպար, երեկոյան զգեստ․ Քրիստինա Եղոյանը գրավիչ կերպարում

13:38   13 հուլիսի, 2019

Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է շքեղ ու գրավիչ կերպարում։

Նա կրում է երեկոյան զգեստ, վառ դիմահարդարմամբ է եւ երեկոյան վարսահարդարմամբ։ Իսկ ահա լուսանկարին կից Քրիստինա Եղոյանը գրել է․ «Սիրելիս, դու լրիվ կյանք ե՞ս»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրում Քրիստինան վառ դիմահարդարմամբ էր, կրում էր արծաթագույն վերնաշապիկ, սպիտակ բաճկոն։ Մեկնաբանությունների հատվածում նա գրել էր․ «Իսկ դուք գիտե՞ք, որ ես ձեզ համար մե՜ծ անակնկալ եմ պատրաստում»։ Հետեւորդներն անմիջապես արձագանքել էին՝ գրելով, որ սպասում են անակնկալին եւ, իհարկե, գնահատել էին նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE