Եվա Լոնգորիան բիկինիով պարծեցել է սլացիկ կազմվածքով

17:12   13 հուլիսի, 2019

Հայտնի դերասանուհու իդեալական կազմվածքը շատ էր փոխվել, երբ նա սպասում էր իր առաջնեկի ծնունդին։ Այժմ Լոնգորիան կրկին վերադարձել է իր սլացիկ կազմվածքին։ 44-ամյա Եվա Լոնգորիան ծննդաբերությունից հետո շարունակում է իր Instagram-ում պարծենալ մարմնի վրա տարված աշխատանքով։ Դերասանուհին ցուցադրել է, թե ինչպիսի տեսք ունի լողազգետով։

Եվայի եւ նրա 51-ամյա ամուսին՝ լատինաամերիկյան մեդիամագնատ Խոսե Բաստոնայի որդին արդեն մեկ տարեկան է։ Նրան մկրտել են փոքրիկին Լոս Անջելեսի եկեղեցիներից մեկում, իսկ նշանավոր իրադարձությունից հետո ընտանիքով մեկնել են Իսպանիա հանգստանալու։

Այնտեղից Լոնգորիան կիսվել է բավականին համարձակ եւ կրակոտ կադրերով։ Աստղը կերպարանք է ընդունել լողավազանի մոտ։ Կրում է զոլավոր լողազգեստ։ Լողափնյա կերպարը նա համադրել է լայնեզր գլխարկով։



© NEWS.am STYLE