Խորը դեկոլտե, գայթակղիչ տեսք․ Լիլուն՝ երկարափեշ կարմիր զգեստով

17:36   13 հուլիսի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official) on

Լիլուն իր Instagram-ում նոր, կարճ տեսանյութ է տեղադրել, որում հանդես է եկել գրավիչ կերպարում։ Հոլովակում երգչուհին կրում է  խորը դեկոլտեով, կարմիր, երկարափեշ, երեկոյան զգեստ։ Վառ դիմահարդարմամբ է։ Կադրերին կից երգչուհին ամգլերեն լեզվով գրել է․ «Հարսանիք»։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Լիլուն կարմիր լողազգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Կադրին կից նա մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE