«Հաճախ ժպտացեք եւ մտածեք միայն լավի մասին»․ Լիա Զախարյանի ժպիտ պարգեւող լուսանկարները

21:41   13 հուլիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը միկրոբլոգի իր էջում հաճախ է ներկայացնում նոր, գրավիչ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, աշխատանքային եւ առօրյա տեսանյութեր:

Այս անգամ դերասանուհին նույնպես ուրախացրել է միկրոբլոգի իր էջի երկրպագու-հետեւորդներին՝ ներկայանալով վառ, ամառային լուքով: Լիա Զախարյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել։

Ժպիտ պարգեւող կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է ամառային, ծաղկավոր վերնաշապիկ, լայնեզր, ճերմակ տաբատ։ Հրապարակմանը կից Լիան կատարել է հետեւյալ գրառումը․ «Հաճախ ժպտացեք եւ մտածեք միայն լավի մասին»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր «Զվարթնոց» օդանավակայնի ֆոնին։ Նա ջինսե կարճ շորտ էր կրում, որը համադրել էր թափանցիկ բուլզի եւ սեւ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկ կոշիկները եւ արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE