Ճերմակ վերնաշապիկ, երկնագույն տաբատ․ Դիանա Գրիգորյանի ամառային կերպարը

19:46   13 հուլիսի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկարներ է հրապարակել։ Կադրերում սցենարիստն իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գեղեցիկ շպարով, կրում է ամառային, սպիտակ վերնաշապիկ եւ երկնագույն երանգի տաբատ։ Կադրերին կից Դիանան մեկնաբանություն չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ Դիանա Գրիգորյանը ներկայացրել էր իր վառ ամառային կերպարը։ Դիանան վառ կերպարում էր. նա նախապատվություն էրր տվել դեղին զգեստին։ Դիանան գրեթե դիմահարդարված չէ եւ լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE