Այլեւս թաքցնելու իմաստ չկա․ Քսենիա Սոբչակի նախկին ամուսինը նոր սիրելիի լուսանկարն է հրապարակել

11:31   14 հուլիսի, 2019

Վերջին շրջանում չեն դադարում 46-ամյա Մաքսիմ Վիտորգանի եւ 27-ամյա դերասանուհի Նինո Նինիձեի սիրավեպի մասին խոսակցությունները։ Սկզբում Մաքսիմն ու Նինոն ձեռք ձեռքի բռնած ներկայացել են «Նոդ» ներկայացմանը։ Նրանք իրենց սիրահար զույգի նման էին պահում։ Իսկ այժմ Վիտորգանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրել է Նինոյի կիսամերկ լուսանկարը։

Երկրպագուները միանգամից սկսլել են ողջ ուժով վատ մեկնաբանություններ գրել։ Մի՞թե դերասանները որոշել են, որ այլեւս հարկավոր չէ թաքնցվել։

Օրերս լրացել է Նինոյի 28-ամյաը։ Վիտորգանն առաջիններից էր, որ շնորհավորել է նրան՝ ցուցադրելով հոբելյարի քնքուշ լուսանկարը։ Իսկ կադրին կից նա վրացերենով շնորհավորանք է հղել դերասանուհուն։

Մաքսիմը ոչ մի կերպ չի մեկնաբանում հնարավոր սիրավեպի մասին լուրերը, իսկ Նինիձեն անկեղծ զարմանում է, թե որտեղից է հայտնվել այդ խոսակցությունը։ «Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պատասխանեմ։ Ինչու են մարդիկ մեկ լուսանկարի պատճառով ենթադրություններ անում։ Կարող եմ ասել, որ անձնական կյանքի մասին ես բացարձակ չեմ խոսում։ Ես այժմ ապահարզանով եմ զբաղած եւ դրա ժամանակը չունեմ», - ասել է դերասանուհին։

Աղբյուրը՝  KP



© NEWS.am STYLE