Երեւանում Տիմատին անձամբ հայ երկրպագուներին հյուրասիրեց բուրգերներ եւ երգեց նրանց համար (ֆոտո/վիդեո)

20:46   13 հուլիսի, 2019

Ստեփան Շահումյանի անվան հրապարակում «համեղ» իրարանցում էր: Տիմատին Երեւանի կենտրոնում էր հավաքել Black Star Burger-ի սիրահարներին եւ ամենաերջանիկներին հյուրասիրեց իր ձեռքերով պատրաստած բուրգերները:

Երգչին այդ հարցում օգնեց Black Star Burger-ի հայաստանյան թիմը, որոնք ռեփերի հետ հենց բեմի վրա պատրաստեցին համեղ եւ ախորժելի բուրգերներ: Ռուսական շոու բիզնեսի աստղն այսօր առավել քան հյուրասեր էր, անմիջական ու շփվող:

Տիմատին, սակայն, համեղ հյուրասիրությամբ չսահմանափակվեց: Ռեփերն իր բուրգերնրի եւ երաժշտության սիրահարներին նվիրեց իր ամենահիթային կատարումներից երկուսը` «Дерзкая»-ն ու «Баклажан»-ը:

Միջոցառումը վարում էին Եգոր Գլումովն ու Մհեր Արմենիան:  Ելույթ ունեցան նաեւ Սրբուկը, Իվետա Մուկուչյանն ու 3.33 խումբը:

Ի դեպ, Տիմատին խոստացավ, որ շուտով Երեւանում կբացվի Black Star Burger-ի երկրորդ մասնաճյուղը, որը կգործի Նոր Նորքում:

Միջոցառման մանրամասները` NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Էմմա Ասատրյանի



© NEWS.am STYLE