Որոնք են ամենավնասակար ալկոհոլային խմիչքները

22:43   13 հուլիսի, 2019

Ամերիկյան գիտնականները նշել են ամենավնասակար 5 ալկոհոլային խմիչքները, որոնց օգտագործումը վատ հետեւանքներ է առաջացնում:

Առաջին տեղում շշով կամ մետաղական տուփերով կոկտեյլներն են՝ շատ հաճելի համային որակներով, որոնք մարդկային ուղեղը ոչ մի կերպ չի ընկալում որպես ալկոհոլ: Արդյունքում, մարդը մշտապես թեթեւ արբեցման վիճակում է, որը մշտական օգտագործման դեպքում բերում է խրոնիկ հիվանդության:

Ցուցակում երկրորդն ալկոհոլի մի քանի տեսակներից բաղկացած խմիչքներն են, այսպես կոչված «միքսերը»: Մեծ քանակությամբ բազմազան բաղադրիչների շնորհիվ մեր լյարդն ու երիկամներն այնպիսի հզոր հարված են ստանում, որ այս օրգանների բնականոն գործունեությունը վերականգնելու համար շատ երկար ժամանակ է պահանջվում: Բացի այդ, խումարն ավելի ուժեղ է լինում, քան միատարր ալկոհոլի դեպքում:

3-րդը գարեջուրն է, չնայած այն կարելի էր նաեւ առաջին տեղում դնել: Այս խմիչքի օգտագործման քանակությունը երբեմն անցնում է խելամիտ սահմանները: Իսկ գարեջրի արդյունքը, մեծ փորից եւ «տղամարդկային թուլությունից» բացի, ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի ավերումն է: Բացի այդ, այս խմիչքը բերում է նաեւ «գարեջրային ալկոհոլիզմի», ինչը բավական տարածված է երիտասարդության շրջանում:

4-րդ հորիզոնականում նույնպես կանացի խմիչք է՝ շամպայնը: Թվում է՝ այն այնքան էլ նենգ չէ, բայց լինելով ուժեղ գազավորված ըմպելիք, ալկոհոլն օրգանիզմում տարածում է 2 անգամ ավելի արագ: Այն նաեւ վատ է համադրվում այլ խմիչքների հետ:

Իսկ վերջին՝ 5-րդ տեղում կանացի եւս մեկ ըմպելիք է. լիկյոր: Դրա մեծ քանակությունն անուղղելի վնաս է հասցնում ենթաստամոքսային գեղձին: Շաքարախտով հիվանդներին այն ընդհանրապես հակացուցված է, քանի որ կտրուկ կերպով բարձրացնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, իսկ հարբելու դեպքում գրգռում է:

Աղբյուրը՝ ЕвроСМИ



© NEWS.am STYLE