Ուլտրակարճ զգեստ եւ սլացիկ մարմին․ Քիմ Քարդաշյանը վառ, նեոնային հագուստով

13:27   14 հուլիսի, 2019

38-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր, վառ կերպարով հերթական անգամ ուրախացրել է երկրպագուներին ու հետեւորդներին։ Ռեալիթի շոուի աստղը ներկայացել է վառ երանգի, ուլտրակարճ զգեստով, որի հետ համադրել է փոքրիկ պայուսակ։

Ռեփեր Քանյե Ուեսթի կին, բազմազավակ մայր Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում մի քանի նոր լուսանկար է հրապարակել, որոնցում կերպարանք  է ընդունել Maisie Williams ապրանքանիշի կանաչ-նեոնային, մինի զգեստով։

Կերպարն ամբողջացրել են ամառային բարձրակրունկները եւ Hermes Kelly բրենդի մինի պայուսակը։ Ինստադինայի նման աութֆիթը շատ էֆեկտիվ է ստացվել։

Դիմահարդարումից ընտրել է  smoky eyes ու նյուդ շրթունքներ։ Ոճաբաններն աստղի վարսերը հավաքել են բարձր պոչ։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը կրկին պլագիատի հետ կապված սկանդալի կենտրոնում էր հայտնվել։ «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղին մեղադրում էին արեւապաշտպան ակնոցի մոդելը կրկնօրինակելու մեջ։

Инстадива попала в модный скандал

Diet Prada-ի բացահայտողները աստղին մեղադրել են նրանում, որ նա կրկնօրինակել է Emilio Pucci ակնոցի մոդելը, որով նախորդ տարի ներկայացել է հանրությանը եւ նույնական ակնոց թողարկել Carolina Lemke ապրանքանիշի հետ համատեղ։ Ֆոտոկոլաժը, որում ներկայացված են Քիմի գովազդային արշավի լուսանկարը եւ Emilio Pucci ակնոցով նրա կերպարը, խոսում է ամենի մասին։

Разоблачающий Ким Кардашьян коллаж (слева - очки Emilio Pucci)



© NEWS.am STYLE