Սպիտակ տոպ եւ տաբատ․ Եվա Բաղդասարյանի ամառային կերպարը

20:32   14 հուլիսի, 2019

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետւերոդ-երկրպագուներին ներկայացել է ամառային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է ամառային, ճերմակ տոպ եւ նույն երանգի տաբատ։ Կերպարը համալրում է արեւային ակնոցը։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Կրում էր զոլավոր կոմբինեզոն, որը ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Կադրն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին՝ Սեւանում։



© NEWS.am STYLE