Աննա Դովլաթյանի վառ լուսանկարը հանգստից

11:17   15 հուլիսի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը, այս օրերին իր հանգիստն է վայելում Թաիլանդում։ Զույգն արդեն իսկ հասցրել է մի քանի լուսանկար տեղադրել այնտեղից։

Instagran-յան էջում հրապարակված նոր լուսանկարում Աննան պայծառ կերպարում է։ Նա վառ գույնի, ծաղկային պրիտով զգեստ է կրում, որը համադրել է ամառային գեղեցիկ պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ թեւնոցներ եւ ականջօղեր։ Աննան գրեթե շպարված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Աննան լուսանկար էր տեղադրել ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Աննան սպիտակ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ «Սիրելիներս, սա այն լողափն է, որտեղ Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվել է «Լողափ» ֆիլմում, եւ հենց այս կղզին HOLLYWOOD-ը վարձում է նկարահանումների համար»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE