Հասմիկ Խոջյանը՝ շքեղ զգեստով

12:15   15 հուլիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է իր ամենասիրելի կենդանիներից մեկի հետ։ Նա կապույտ զգեստ է կրում եւ արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ Ի՞նչ է տալիս մեզ շփումը կենդանու հետ։ Հատկապես իմ ամենասիրելի կենդանիների՝ ձիերի ու շների հետ»,- երկրպագուներին հարցրել է Հասմիկ Խոջյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր լողավազանի ֆոնին։ Նա ծաղկային պրինտով հագուստ էր կրում, մազերը կապված էին։ «Շատ շոգ է, բայց միեւնույն է՝ ես սիրում եմ ամառը, իսկ դո՞ւ»,- սոցիալական ցանցում արված հրապարակումը մեկնաբանել էր նա։

Լուսանկարը՝ @lusavorik



© NEWS.am STYLE