Թիմաթիի նախկին սիրելին ամուսնանում է «Դոմ 2»-ի աստղի հետ

11:38   15 հուլիսի, 2019

«Դոմ 2» իրապատում-շոուի 28-ամյա նախկին մասնակից Օլեգ Մայամին 26-ամյա Ալյոնա Շիշկովային առաջարկել է ամուսնանալ իր հետ։ Թիմաթիի նախկին սիրելին համաձայնել է։

Զույգը նշանադրվել է Բիսկայան ծոցի ափին՝ «Ֆորտ Բոյար» շոուում նկարահանումներից հետո։ Օլեգը լուսանկար է հրապարակել, որում առաջարկություն է անում մոդելին։

Картинки по запросу алена шишкова и олег майами

Օլեգը, ծնկի իջնելով, մոդելին առաջարկում է դառնալ իր կյանքի ուղեկիցը։ Վերջինս դրական պատասխան է տալիս։ Ճիշտ է՝ տեսագրությունում Շիշկովան նկատելիորեն հարբած տեսք ունի։

Картинки по запросу алена шишкова

«Մեզ երջանկություն մաղթեք»,- գրել է սկանդալային նախագծի նախկին մասնակիցը։ Շատ օգտատերեր լրջորեն զարմացել են տեղի ունեցածի պատճառով։ Չնայած վերջին շրջանում զույգը կիսվում էր համատեղ լուսանկարներով, նրանց սիրավեպն այնքան էլ  երկար չի տեւել։  շատերը տեղի ունեցածն առհասարակ կատակ են համարել։  

Картинки по запросу алена шишкова

Ալյոնա Շիշկովան հինգ տարի առաջ լույս աշխարհ է բերել իր ու Թիմաթիի դստերը, սակայն ռեփերից այդպես էլ չի ստացել ցանկալի մատանին։ Արդյունքում զույգն արագ փլուզվել է։ Նա կարողացել է լավ հարաբերություններ պահպանել Ալյոնայի հետ։



© NEWS.am STYLE