Գայթակղիչ կաշվե շրջազգեստ ու սեւ վերնաշապիկ. Իրինա Շեյքը՝ Burberry-ի հագուստով

15:13   15 հուլիսի, 2019

Նյու Յորքում տեղի է ունեցել «Ֆորմուլա E» մրցության ավարտական փուլը։ Հյուրերի շարքում էր Իրինա Շեյքը։

33-ամյա մոդելին դժվար էր չնկատել. նա ազդեցիկ կերպար էր ընտրել՝ բեժ գույնի շրջազգեստ, սեւ վերնաշապիկ եւ բարձրակրունկներ՝ բոլորը Burberry ապրանքանիշից։ Նույն ապրանքանիշի փոքրիկ պայուսակն ամբողջացնում էր կերպարը։ Շեյքը պարզ սանրվածք էր ընտրել եւ բնական դիմահարդարում։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Harper's Bazaar, Instagram



© NEWS.am STYLE