Հայաստանի մասին ռուսական ֆիլմը կպայքարի Իտալիայում կինոփառատոնի մրցանակի համար

13:41   15 հուլիսի, 2019

Կինոյի ռուսական դպրոցն Իտալիայում կայանալիք փառատոնին կներկայացնի Ժաննա Տոլստիկովայի ֆիլմը Հայաստանի մասին։ «Լեռներից լավը. Հայաստան»-ը («Лучше гор. Армения») ներառված է ցուցադրության ցանկում իտալական պրեմիերայի կարգավիճակում եւ կպայքարի International Tour Film Festival-ի մրցանկաների համար։

Միջազգային մամուլի կենտրոնին տված բացառիկ հարցազրույցում International Tour Film Festival փառատոնի նախագահ Պյերո Պաչիարոտին պատմել է, որ իրենք յուրահատուկ ուշադրությամբ են վերաբերվում ռուսական ֆիլմերին։

«Մենք հպարտանում ենք, որ Ռուսաստանը նոմինացրել ենք մեր փառատոնի մասնակից երկրների ցանկում։ Ռուսական դիստրիբյոuտորների հետ համագործակցության շնորհիվ հենց մեր հարթակում տեղի ունեցան մի քանի եվրոպական ու իտալական պրեմիերաներ»,- նշել է փառատոնի նախագահը։

Պաչիարոտիի խոսքով՝ նախորդ տարի փառատոնի գլխավոր մրցանակներից մեկը հաղթել է Անաստասիա Չերնովայի «Լավը կամ վատը» անիմիացիոն կարճամետրաժ ֆիլմը, որը ոգեշնչվել է ասիական փիլիսոփայությամբ։

Картинки по запросу лучше гор армения фильм

«Лучше гор. Армения» ֆիլմը ներառված է տուրիզմի մասին «Самокат» հեռուստաֆիլմերի ցիկլում, որը «Продвижение» հեռուստաալիքով ցուցադրվում է չորս տարի։ Ի դեպ, 2017թ.-ին հեռուտաընկերությունն արդեն իսկ դարձել է փառատոնի ֆինալիստ. Հնդկաստանի մասին պատմող «The city of death. Varanasi» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը ներառվել է փառատոնի կարճ ցանկում «Tourism Promotional» անվանակարգում։



© NEWS.am STYLE