«Երբ այդ անեկդոտն արդեն լսել ես, բայց քաղաքավարությանը զոհ գնալով՝ ծիծաղում ես». Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարը

18:46   15 հուլիսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ հրապարակված լուսանկարը եւս դերասանն առանձնահատուկ կերպով է մեկնաբանել։ Կադրում նա մուգ վերնաշապիկ է կրում։ «Էն, որ էդ անեկդոտն արդեն լսել ես, բայց քաղաքավարությանը զոհ գնալով ծիծաղում ես»,- սոցիալական ցանցում արված հրապարակումը մեկնաբանել է նա։  

Ավելի վաղ դերասանը զվարճալի լուսանկար էր հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ցուցադրել էր հերթական հումորային կերպարը։ Կադրում դերասանը մորուքով էր, իսկ նրա ետեւում մանեքեններ են։ Զվարճալի կադրին կից նա գրել էր․ «Խնամոնք»։

Լուսանկարը՝ @gogaphoto



© NEWS.am STYLE