Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի որդիների քնքուշ լուսանկարը

15:38   15 հուլիսի, 2019

Քիմ Քարդաշյանը պաշտում է իր երեխաներին՝ նշելով, որ միշտ երազել է մեծ ընտանիքի մասին։ Հայտնի մայրիկը հրապարակել է որդիների լուսանկարը՝ հայտնելով, որ կատարել է որդու խնդրանքը։

instagram.com/kimkardashian

Կադրում 3-ամյա Սեյնթը պատկերված է 2 ամսական եղբոր՝ Փսալմի հետ։ Եղբայրները պառկած են անկողնում, ավագ եղբայրը մեղմ գրկել է փոքրկին։ Քիմը նշել է, որ ավագ եղբայրը ցանկացել է համատեղ լուսանկար ունենալ փոքրիկի հետ։

Ким Кардашьян_3

«Սեյնթն ինձ այսօր առավոտյան խնդրել է իրեն լուսանկարել եղբոր հետ»,- Instagram-յան էջում արված հրապարակումը մեկնաբանել է մոդելը։

Ավելի վաղ Քիմը տեսանյութ է հրապարակել երկու դուստրերի մասնակցությամբ, որում մեկամյա Չիկագոն սանրում է 6-ամյա քրոջ՝ Նորթի մազերը։

Հիշեցնենք՝ աստղը երկրորդ անգամ դիմել է փոխնակ մոր օգնությանը, երբ բժիշկները հայտարարել են, որ երրորդ հղիությունը կարող է լուրջ բարդություններ առաջացնել Քիմի առողջության համար։ Քարդաշյանի ավագ դուստրը՝ Նորթը, նախորդ ամիս դարձել է վեց տարեկան, որդին՝ Սեյնթը, երեք տարեկան է, դուստրը՝ Չիկագոն՝ մեկ։



© NEWS.am STYLE