Կարճ շրջազգեստ, սպորտային կոշիկներ. Հռիփսիմե Հակոբյանի ոճային կերպարը

17:47   15 հուլիսի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց վարդագույն շրջազգեստ է կրում, որը համադրել է մուգ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում են սպիտակ սպորտային կոշիկները, նույն գույնի պայուսակն ու արեւային ակնոցը։ Երգչուհին լուսանկարները չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին կարմիր վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր գեղեցիկ գլխազարդի հետ։ Կերպարն ամբողջացրել էր վառ դիմահարդարումը. ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Կալիֆոռնիայում։



© NEWS.am STYLE