Միայն գլխարկ. ամենաերիտասարդ միլիարդատերը լուսանկարվել է ամբողջությամբ մերկ

16:48   15 հուլիսի, 2019

Բլոգեր, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները Kylie Skin մարմնի խնամքի նոր հավաքածուի թողարկման առիթով ընկերուհիներին շքեղ ճանապարհորդության է հրավիրել մասնավոր ինքնաթիռով։ 21-ամյա աստղն արդեն կիսվում է լուսանկարներով, որոնք արվել են հանգստի ընթացքում։ Երկրպագուներին ամենից շատ հիացրել է մոդելի մերկ լուսանկարը։

Картинки по запросу кайли дженнер

Ամբողջությամբ մերկ գեղեցկուհին նստած է շատրվանի մոտ։ Նա միայն լայնեզր գլխարկ է կրում, որը փակում է նրա դեմքը։ Մոդելի ոտքը զարդարում է սպիտակ ոսկուց պատրաստված թանկարժեք զարդը։ Ջենները եղունգների համար դեղին գույնի վառ լաք է ընտրել։

Նշենք՝ երիտասարդ միլիոնատերը հանգստի է մեկնել լավագույն ընկերուհու՝ Անաստասիա Կարանիկոլաուի հետ։ Հայտնի է, որ նրանք շփվում են արդեն 11 տարի, սակայն միայն վերջերս են մտերմացել։

Ի դեպ, դժվար է չնկատել, որ Քայլին եւ Անաստասիան նման են միմյանց, ինչը նշում են նաեւ երկրպագուները. «Դա շատ զվարճալի է։ Նրանց կազմվածքը եւս նման է»։



© NEWS.am STYLE