Էդ Շիրանը տառապում է հոգեկան խանգարմամբ

17:16   15 հուլիսի, 2019

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը պատմել է, որ տառապում է տագնապայնությամբ։ Պայքարելով անհանգստության դեմ՝ կատարողը կրճատել է ընկերական շրջապատը մինչեւ չորս մարդ եւ ազատվել հեռախոսից։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ «Ես սոցիալական անհանգստություն զգում եմ ամեն օր»,- նշել է արտիստը։

Эд Ширан

Նա նաեւ պատմել է, որ իրեն տխրեցնում է, երբ մարդիկ մոտենում են միայն լուսանկարվելու համար։ Հենց այդ պատճառով արտիստը ստիպված է հրաժարվել ռեստորաններում եւ սրճաններում ընդհանուր դահլիճներում հայտնվելուց, քանի որ միշտ գտնվում են այցելուներ, որոնք սկսում են նրան լուսանկարել ուտելու ընթացքում։

«Դուք ձեզ կենդանաբանական այգում կենդանու նման եք զգում։ Ինձ դուր չեն գալիս մարդկանց մեծ խմբերը, ինչը հեգնական է՝ հաշվի առնելով, որ ես ելույթ եմ ունենում հազարավոր մարդկանց համար նախատեսված շոուների ընթացքում։ Ինձ մոտ կլաուստրաֆոբիայի նոպաներ են գրանցվում»,- ասել է երաժիշտը։

Музыкант чувствует себя неловко, когда поклонники хотят с ним сфотографироваться

Էդ Շիրանը հայտնի կատարող է Գալիֆակսից։ Նա վաղ մանուկ հասակից սկսել է կիթառ նվագել եւ երգեր գրել։ Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ նրան հայտնիութուն է բերել «The A Team» երգը, որը թողարկվել է 2011թ.-ին։ Նա մոտ 150 մլն ալբոմ է վաճառել։ 2018թ.-ին Էդ Շիրանը դարձել է ամենահաջողակ շրջագայող կատարողը. նա 432,4 մլն դոլար է վաստակել։

Լուսանկարները՝ Legion-Media



© NEWS.am STYLE