Նատալյա Վոդյանովան լողազգեստով ցույց է տվել սլացիկ կազմվածքը

22:11   15 հուլիսի, 2019

37-ամյա Նատալյա Վոդյանովան կարճաժամկետ հանգիստ է կազմակերպել իր համար։ Մոդելը լողափ է մեկնել։ Նա հետեւորդների հետ կիսվել է լուսանկարով, որում պատկերված է հնգամյա որդու՝ Մաքսիմի հետ։ Հինգ երեխաների մայրը պառկած է ավազին, նա սեւ լողազգեստ է կրում։

Աստղի հագուստն ընդգծվել է նրա սլացիկ կազմվածքն ու երկար ոտքերը։ Նատալյայի որդին քնքշությամբ նայում է մայրիկին։ Երկրպագուները մոդելին բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։ «Ինչպե՞ս է ձեզ հաջողվում հինգ երեխաների հետ այսպիսի իդեալական կազմվածք ունենալ։ Միակ ծննդաբերությունից հետո ես դեռեւս չեմ կարողանում մարմինս կարգի բերել», «Երջանկությունն այս տեսքն ունի», «Ջրահարս»,- գրել են հետեւորդները։

Նատալյա Վոդյանովան դաստիարակում է հինգ երեխաների։ Արիստոկրատ Ջասթին Պորթմանի հետ ամուսնության ընթացքում նա լույս աշխարհ է բերել արդեն 17-ամյա Լուկասին, 13-ամյա Նեւուին եւ 11-ամյա Վիկտորին։ Մոդելն ու Անտուան Արնոն երկու որդի ունեն՝ երեքամյա Ռոմանն եւ հնգամյա Մաքիսմը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram, @germanlarkin



© NEWS.am STYLE