Սվետլանա Լոբոդան սկանդալ է բարձրացրել «Белые ночи» փառատոնի ընթացքում

23:11   15 հուլիսի, 2019

«Белые ночи» փառատոնի ընթացքում սկանդալ է տեղի ունեցել՝ կապված կազմակերպիչների աշխատանքի հետ։ Այս մասին հայտնի է դարձել «Невские новости»-ին։

Հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան լուրջ դժգոհություն է ունեցել, որ իրեն գրիմի VIP սենյակ չեն հատկացրել։ Ըստ էության, գրիմի սենյակները չեն բավարարել, եւ արտիստները ստիպված են եղել մի տարածքում տեղավորվել 2-3 հոգով։

Բացի այդ՝ հուլիսի 12-ի համերգը ուշացել է նվազագույնը կես ժամով, իսկ երեկոյի գլխավոր մասնակից Թոմի Այոմիին փոխարինել է Deep Purple-ի նախկին մասնակից Գլեն Հյուզը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ այցելուները պետերբուրգյան հաստատություններից մեկում հանդիպել են երգչուհի Բոնի Թայլերին։



© NEWS.am STYLE