Վառ շրթներկ. Աստղիկ Սաֆարյանի ոճային կերպարը

22:43   15 հուլիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել:

Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը մուգ մոխրագույն հագուստ է կրում։ Հմայիչ երգչուհին վառ շպար է ընտրել եւ խոշոր աքսեսուարներ՝ արեւային ակնոց ու ականջօղեր։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի լայնեզր գլխարկի հետ: Երգչուհին վառ շպարով էր. կարմիր շրթներկով ընդգծված էին շուրթերը: Աստղիկ Սաֆարյանը խոշոր աքսեսուարներ էր ընտրել, իսկ հրապարակման մեկնաբանություններում գրել էր. «Գնացքն, իհարկե, կարող է վերադառնալ, բայց կանգառում բոլորովին այլ մարդիկ կլինեն»:



© NEWS.am STYLE