13:22 6 հուլիսի, 2013Բրազիլական 29-ամյա մոդել Ռաիսա Օլիվերան նկարահանվել է Victoria's Secret-ի համար: The Sun-ի փոխանցմամբ, մոդելը բիկինիով կեցվածք է ընդունել Հավայան կղզիներում:
Օլիվերան հայտնի է Emanuel Ungaro, Dior, Dolce & Gabbana, Yves Saint Laurent, Vogue, Chanel, Lancôme, Victoria's Secret, Pepe Jeans, Sports Illustrated Swimsuit Issue, JLO, H&M, Elle, Marie Claire, TNG, Ann Taylor եւ XOXO ընկերությունների հետ համագործակցությամբ:
Բրազիլական ամենից կրակոտ մոդելներից մեկը ժամանակին հանդիպում էր 1994, 2002 թվականների աշխարհի չեմպիոն Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Ռոնալդուի հետ:
Ռաիսան 15 տարեկանում հաղթեց հեղինակավոր Elite Model Look մրցույթի ընտրական փուլում եւ ուղեւորվեց Փարիզ՝ պարգեւ նվաճելու: Պատանի բրազիլուհին այնտեղ գրավեց երկրորդ տեղը, ինչը նրան Բարձր նորաձեւության աշխարհ մուտքի հնարավորություն տվեց: Ժամանակի ընթացքում աղջիկը հիմնավորվեց Նյու Յորքում, հրավիրեց նաեւ մորը, բայց շարունակեց պարբերաբար այցելել հայրենիք:




