Փինկին քննադատել են երեխաների լուսանկարի պատճառով, որոնք վազվզում են Հոլոքոստի զոհերի հուշահամալիրի մոտ

12:44   16 հուլիսի, 2019

Օգտատերերը քննադատել են Փինկի երեխաների լուսանկարը, որոնք խաղում են Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում։ Միայն թե երգչուհին կարծում է, որ նրանք ոչ մի սարսափելի բան չեն արել։ Եվ փաստարկներ է ներկայացրել, որոնց հետ բարոյականության պաշտպանները հազիվ թե կարողանան վիճել։

Картинки по запросу пинк холокост

«Այս երկու երեխաներն իրականում հրեաներ են, ինչպես ես եւ իմ մայրիկի ամբողջ ընտանիքը։ Մարդը, որը կառուցել է սա, հավատացել է, որ երեխաները երեխաներ են, իսկ ինձ համար դա կյանքի տոնում է մահվանից հետո։ Խնդրում եմ, ձեր ատելությունն ու դատողությունները ձեզ պահեք»,- Instagram-յան էջում արդարացել է երգչուհին։

Իսկապես, ճարտարապետ Փիթեր Այզենմանը 2005թ.-ին՝ հուշահամալիրի բացման ժամանակ, դրա մասին այսպես է խոսել. «Դրա մասին մտածեք ինչպես մի վայրի, ուր երեխաները խաղում են սալաքարերի միջեւ եւ պիկնիկ կազմակերպում»։ Նա նշել էր, որ դեմ չի լինի «սքեյթբորդիստներին կամ տափկնոցի խաղացող երեխաներին»։

Կարծես թե այդ փաստարկը համոզել է երգչուհու հետեւորդներից շատերին։ Նրանց շարքում են նաեւ ցեղասպանության զոհերի հարազատներ։



© NEWS.am STYLE