«Շարունակիր ժպտալ». Արմինկայի շքեղ կերպարը

11:39   16 հուլիսի, 2019

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նոր լուսանկար է տեղադրել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ է կրում եւ արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Արմինկան պարզ սանրվածք է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Շարունակիր ժպտալ»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Արմինկան լայն փողքերով տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին վարդագույն կոշիկները, իսկ մեկնաբանությունների հատվածում երգչուհին գրել էր. «Ծաղիկներն իմ թուլությունն են»։



© NEWS.am STYLE