«Չքաղաքականացնել...». Մկոյի նոր լուսանկարը

13:48   16 հուլիսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ եւս դերասանը նոր հրապարակում է արել, որը ժպիտ է պարգեւել հետեւորդներին։ Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում դերասանը պատկերված է գրիմի ընթացքում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Չքաղաքականացնել...»։ Հետեւրոդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ դերասանն, իսկապես, տաղանդավոր է։

@gogaphoto

Ավելի վաղ հրապարակված լուսանկարը եւս դերասանն առանձնահատուկ կերպով էր մեկնաբանել։ Կադրում նա մուգ վերնաշապիկ էր կրում։ «Էն, որ էդ անեկդոտն արդեն լսել ես, բայց քաղաքավարությանը զոհ գնալով ծիծաղում ես»,- սոցիալական ցանցում արված հրապարակումը մեկնաբանել էր նա։  



© NEWS.am STYLE