«Հետաքրքիր». Ռիփիի հմայիչ կերպարը

14:49   16 հուլիսի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, կիսվել է նոր լուսանկարներով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Ռիփին գրեթե դիմահարդարված չէ։ «Քողով»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդներին լուսանկարներն ակնհայտորեն դուր են եկել։ Նրանք հաճոյախոսություններ են արել Ռիփիին՝ նշելով, որ նա յուրօրինակ է։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ռիփին ծաղկային պրինտով երկար զգեստ էր կրում։ Նա վառ շպար էր ընտրել. կարմիր շրթներկով ընդգծված էին շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էր երկար վզնոցը։ «Բոլորը մի կողմ են գնում, իսկ ես՝ վստահորեն մյուս։ Այպես է եղել միշտ»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ @vahestep



© NEWS.am STYLE