Էմմիի լուսանկարը Սեւանից

18:48   16 հուլիսի, 2019

Երգչուհի Էմմին կիսվել է նոր, հմայիչ լուսանկարով։

Երգչուհին Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում վառ գույնի հագուստ է կրում եւ պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա արտահայտիչ շպար է ընտրել. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Սոցիալական ցանցում տեղադրված կադրի մեկնաբանություններում երգչուհին օգտագործել է «Սեւան» հեշթեգը։

Ավելի վաղ Էմմիի հետ համատեղ լուսանկար էր տեղադրել Անահիտ Սիմոնյանը։ Կադրն արվել էր նրա ծննդյան օրը։ Անահիտը սպիտակ շքեղ զգեստ էր ընտրել, որը համադրել էր վառ դիմահարդարման եւ ոճային մազակալների հետ։ Էմմին եւս բաց գույնի հագուստ էր կրում։ «Էմմիս»,- լուսանկարը մեկնաբանել էր Անահիտ Սիմոնյանը։



© NEWS.am STYLE