Ոճային հագուստ. Սոնա Ռուբենյանի լուսանկարը

17:45   16 հուլիսի, 2019

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին վարդագույն տաբատ եւ պիջակ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան։ Կադրն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր՝ գեղեցիկ ծաղկեփունջը ձեռքին։ Սոնա Ռուբենյանն առանց դիմահարդարման էր եւ ջինսե բաճկոն էր կրում։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել նրան։ «Բնական», «նուրբ»,- մեկնաբանություններում գրել են նրանք։



© NEWS.am STYLE