Քանյե Ուեսթը Yeezy Home բնակատեղ կկառուցի անօթեւանների համար

16:13   16 հուլիսի, 2019

Քանյե Ուեսթը Forbes-ի հետ զրույցում հայտնել է Yeezy Home նախագծի շրջանակներում անօթեւանների եւ աղքատների համար հասանելի բնակավայր կառուցելու ծրագրերի մասին։

Քանյե Ուեսթի խոսքով՝ իր թիմը ոգեշնչվել է Տատուինի տների ճարտարապետությամբ, ուր ապրել են Լյուք եւ Էնակին Սքայուոքերները։ Երաժիշտն ապագա Yeezy Home-ի ոչ մի լուսանկար չի ցուցադրել, սակայն Forbes-ի տվյալներով՝ արդեն իսկ երեք նախատիպ է կառուցվել «երկարավուն ձեւով եւ տասնյակ ֆունտ բարձրությամբ»։

Ըստ հրատարակության տվյալների՝ կառույցների արդեն իսկ երեք նախատիպ կա, որոնք առայժմ «տիեզերանավերի կմախքի» տեսք ունեն։ Առայժմ նախատիպերի լուսանկարներ չկան։

Իրենց հերթին Տատուինի դեկորացիաների պատրաստման ընթացքում «Աստղային պատերազմների» հեղինակները ոգեշնչվել են Թունիսի ճարտարապետությամբ, ուր տեղի են ունեցել նկարահանումները։ Տեղի բնակարանները եւս մասամբ ընկղմվածեն հողում՝ սառնությունը պահպանելու համար։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE